Թուրքիայում ձերբակալվել է հերթական գեներալը

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայում ռազմական հեղաշրջման նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է թոշակի անցած գեներալ, Էգեյան զորքերի նախկին հրամանատար Խուրշիդ Տոլոնը, հայտնում է Zaman թերթը:

Taraf կառավարական թերթի պնդմամբ, 2010թ Թուրքիայի ԶՈւ նախապատրաստել են «Բալոզ» («Մահակ»), ռազմական հեղաշրջման ծրագիր, որի նպատակն էր կառավարության տապալումը;

Համաձայն այդ ծրագրի, բանակը մտադիր էր տապալել կառավարությունը քաոսից հետո, որը պետք է տիրեր զինվորականների կողմից կազմակերպված Ստամբուլի Fatih Camisi և Bayazid մզկիթների մոտ, ռազմական թանգարանի և թուրքական մի քանի կործանիչների պայթյունների արդյունքում: Հեղաշրջումից հետո պետք է սկսվեին զանգվածային ձերբակալություններ:

Ինչպես գրում է թերթը, 2002-2003թթ կազմված ծրագրի տակ դրված է միայն նախկին գեներալ Չետին Դողանի ստորագրությունը:

Թերթը նաև հայտնել է, որ փաստաթղթի հեղինակները բարձրաստիճան զինվորականներ են, ովքեր կասկածվում են նաև «Ergenekon» ծրագրի մասնակցության մեջ, որը ևս նպատակ ուներ տապալելու կառավարությունը: Այն ներառում է մոտավորապես 200 քաղաքագետների, լրագրողների, իրավաբանների, մանկավարժների, բարձրաստիճան ռազմական և ոստիկանության պաշտոնյաների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---