ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ամանորի գիշերը սպասարկել է 19 միլիոնից ավելի զանգ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ամանորի գիշերը սպասարկել է  19 միլիոնից ավելի զանգ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ SMS հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին ևս 19,253,316 զանգ:

Ընդհանուր առմամբ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին և 2012թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ SMS հաղորդագրություն և 37,384,873 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 0.22 տոկոսով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---