10 հունվարի 2012 - 16:11 AMT
Որոշվել են Հայաստանի շախմատի առաջնության առաջին տուրի զույգերը

Հունվարի 10 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 72-րդ առաջնության վիճակահանությունը:

Առաջին տուրում կխաղան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյան- Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան- Լևոն Բաբուջյան, Արտաշես Մինասյան- Տիգրան Պետրոսյան, Ավետիք Գրիգորյան- Զավեն Անդրիասյան, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյան- Արմեն Փաշիկյան զույգերը: Այս տուրում Հրայր Սիմոնյանը հանգստանում է, իսկ Աշոտ Անաստասյանը հրաժարվել է մասնակցությունից:

Առաջնությունը կանցկացվի հունվարի 11-22, 11 տուրով: Շախմատիստները հանգստանալու են միայն հունվարի 17-ին: Հայաստանի 2012թ չեմպիոնը կընդգրկվի Հայաստանի տղամարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրածները իրավունք կստանան մասնակցելու 2013թ Հայաստանի առաջնությանը, իսկ 1-5 տեղերը զբաղեցրածներին հնարավորություն կտրվի մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածներին` Aeroflot open միջազգային առաջնությանը: