10 հունվարի 2012 - 16:31 AMT
Հունվարի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 387.07դրամ

Հունվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 387.5 դրամ:

Ընդ որում, հունվարի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 387.07դրամ` հունվարի 9-ի համեմատ ավելանալով 0.92 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 495.18 դրամ` ավելանալով 1.91կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.08 կետով` կազմելով 12.20 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: