Բրիտանիայի նոր դեսպանները ժամանել են Հայաստան

Բրիտանիայի նոր դեսպանները ժամանել են Հայաստան

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին եւ Քեթրին Ջեյն Լիչին ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպաններ Էյվզը եւ Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեցին, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմանը:

Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---