Իսրայելյան ԶԼՄ-ներ. Իրանը 2012 կիրականացնի 1 կիլոտոն լիցքով միջուկային փորձարկում

PanARMENIAN.Net - Իրանն արդեն ընթացիկ 2012թ. նախապատրաստվում է իրականացնել ստորգետնյա միջուկային փորձարկում 1 կիլոտոն լիցքով: Այդ մասին, հղում անելով «իսրայելական աղբյուրներին», հայտնում է իսրայելական DEBKA կայքը, որը մասնագիտանում է անվտանգության, ռազմական քաղաքականության և հետախուզության ոլորտներում:

Համաձայն DEBKA-ի, այժմ գաղտնիության բարձր մթնոլորտում իրականացվում է ստորգետնյա անհրաժեշտ հզորությունների ստեղծում: Իսրայելցի մասնագետների կարծիքով, փորձարկումը նման է լինելու նրանց, որոնք 2006-ին իրականացրել է Հյուսիսային Կորեան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս հաղորդագրությունն այժմ լայնորեն մեջբերվում է Եվրամիության ԶԼՄ-ում:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հաստատել է, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մի համակարգում, որը ստեղծվել է Ֆորդո սարի ներքին թունելներում` մահմեդականների համար սուրբ համարվող Կում քաղաքի մոտակայքում:

Ավելի վաղ հրատարակված վերջնական գնահատականների համաձայն, ԱՄՆ և Իսրայելի սպառազինությունում առկա հզոր ռումբերը, որոնք նախատեսված են ստորգետնյա շտեմարանների ոչնչացման համար, ի զորու չեն լինի ոչնչացնել սարի ներսում գտնվող օբյեկտները: Համարվում է, որ դրանք տեղակայված են ավելի քան 80 մ խորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---