Թուրքիայի նախկին նախագահին սպառնում է ցմահ բանտարկություն

Թուրքիայի նախկին նախագահին սպառնում է ցմահ բանտարկություն

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ, 94-ամյա Քենան Էվրենին, որը գլխավորել է 1980թ. սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը, երբ նա գլխավորում էր Գլխավոր շտաբը, սպառնում է ցմահ բանտարկություն հեղաշրջման կազմակերպման համար, հայտնում է Sabah թերթը:

Անկարայի քրեական գործերի դատարանը երեքշաբթի քննարկել է Քենան Էվրենի մեղադրական եզրակացությունը:

80-էջանոց մեղադրականում ասվում է, որ Էվրենը, որը Թուրքիայի նախագահ դարձավ 1980թ. հեղաշրջումից հետո, և Շահինկայան հանցագործություններ են կատարել, հեղաշրջում կազմակերպելով օրինական կառավարության տապալման նպատակով, և պետք է պատասխանատվություն կրեն ինչպես հեղաշրջման կազմակերպման, այնպես էլ կտտանքների համար, որոնք լայն տարածում ունեին այդ շրջանում:

Թե երբ կմեկնարկի դատավարությունը, դեռ հայտնի չէ: Էվրենը դեռևս չի արձագանքել Անկարայի դատարանի որոշմանը: Նախկինում նա հայտարարել էր, թե ինքնասպան կլինի, եթե կանգնի դատարանի առջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---