Էրդողան. Իրավիճակը Սիրիայում սպառնում է վերաճել ազգամիջյան պատերազմի

Էրդողան. Իրավիճակը Սիրիայում սպառնում է վերաճել ազգամիջյան պատերազմի

PanARMENIAN.Net - Թուրքիան իր մտավախություններն է հայտնել հարևան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ընդունելով Ստամբուլում սիրիական ընդդիմության պատվիրակությանը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ասադի ռեժիմի դեմ պայքարում կիրառել միայն խաղաղ միջոցներ: Իսկ Սիրիայի նախագահին Էրդողանը կոչ է արել հրաժարական տալ:

«Իրավիճակը Սիրիայում սպառնում է վերաճել միջկրոնական, ազգամիջյան պատերազմի: Դա պետք է կանխել ցանկացած գնով,-ասել է թուրք վարչապետը:-Անկարան առաջատարի դեր կստանձնի, քանի որ քաղաքացիական պատերազմն այդ երկրում լուրջ խնդիրներ կառաջացնի Թուրքիայի համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---