Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կդիտարկի ղարաբաղյան պատերազմի հետ կապված հայցերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կդիտարկի ղարաբաղյան պատերազմի հետ կապված հայցերը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 18 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու հայց կդիտարկի: Երկու դեպքում էլ հայցվորները քաղաքացիական անձինք են, որոնք պնդում են, որ աքսորվել են իրենց տներից 1992 թվականին` պատերազմի ժամանակ:

Նրանք չեն կարողացել վերադառնալ անգամ այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, և 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել:

Ընդ որում, հայցերից մեկն առաջադրվել է Ադրբեջանի, իսկ մյուսը` Հայաստանի դեմ: Լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի ղեկավարը BBC-ի հետ զրույցում ասել է, որ ընդունելով երկու հայցերը դիտարկելու որոշումը` դատարանը ցուցադրել է իր չեզոք դիրքորոշումն այդ միջպետական հակամարտությունում:

Ադրբեջանի դեմ հայցը 2006 թվականին ներկայացրել էր Մինաս Սարգսյանը: Ներկայացված փաստաթղթերի համաձայն, ադրբեջանական բանակը Սարգսյանին ու նրա ընտանիքին պարտադրել է լքել իր տունն ու հողը Ադրբեջանի ԽՍՀ Շահումյան շրջանի Գյուլիստան գյուղում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) վարչական սահմանից հյուսիս:

Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, ուստի դատարանում հայցը ներկայացնում են նրա այրին և երեք երեխաները:

Մյուս հայցում, որը ներկայացվել է Հայաստանի դեմ, Լաչինի շրջանում բնակված էթնիկ քրդերի մի քանի ընտանիքներ պնդում են, որ ստիպված են եղել լքել իրենց տները հայկական բանակի գրոհի արդյունքում, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---