ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրան

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրան

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատու պաշտոնյան հայտնել է, որ իր կազմակերպության տեսուչները մոտ ժամանակներս այցով կմեկնեն Իրան:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները Իրանի ղեկավարների հետ կքննարկեն այդ երկրի ատոմային նախագծերի ռազմական կողմերը և միջազգային հանրության մտահոգությունը կհայտնեն այդ ծրագրերի հնարավոր անցանկալի կողմերի կապակցությամբ, հաղորդում է Ynet լրատվական կայքը:

Հունվարի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի աղբյուրները հաստատեցին հաղորդագրություններն այն մասին, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը Քումա քաղաքի մերձակայքում գտնվող Ֆորդո միջուկային կենտրոնում:

Ընդգծվում է, որ ստորգետնյա գործարանում ուրանի հարստացման մակարդակը կհասնի 20 տոկոսի: Դա թույլ կտա խոսել մոտակա մեկ-երկու տարում Իրանում ատոմային զենքի ստեղծման իրատեսական հեռանկարների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---