11 հունվարի 2012 - 09:41 AMT
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ նպատակ ունենալով կասեցնել օրինագծի քննարկումը Սենատում

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսի Բուրջուօղլուն, ով ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո ետ էր կանչվել Անկարա, դարձյալ ուղևորվել է Փարիզ, որպեսզի շփումներ ունենա նախքան Սենատում կդիտարկվի տվյալ օրինագծը, հայտնում է TRT Russian-ն:

«Մեր խնդիրն է կարճ ժամանակահատվածում ապահովել տվյալ առաջարկության սառեցումը, քանի որ այն անիմաստ է, անօգուտ, անպետք և ծայրահեղ վտանգավոր»,- ասել է դեսպանը:

Դեսպանը հիշեցրել է, որ օրինագիծը ներառված է սենատի նիստի օրակարգ, որը կկայանա հունվարի 23-ին:

Բուրջօղլուն ընդգծել է, որ նախ և առաջ, անհրաժեշտ է կանխել տվյալ օրինագծի քննարկումները և դիտարկումները հունվարի 22-ին:

Դիվանագետն ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ջանքերը, որոնք ուղղված են ԵՄ անդամ երկրներում տվյալ օրինագծի տարածմանը: «Դա նշանակում է Թուրքիայի դեմ նոր ճակատ բացել: Ֆրանսիական ղեկավարությունից նման քայլեր սպասելն անիրատեսական է: Սակայն եթե դա պատահի, Թուրքիան համապատասխան կերպով դրան կարձագանքի»,-ասել է նա: