Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը պատրաստվում են Ղազախստանում կայանալիք վարկանիշային մրցաշարին

Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը պատրաստվում են Ղազախստանում կայանալիք վարկանիշային մրցաշարին

PanARMENIAN.Net - ՀՁՖ փոխնախագահ` միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը հունվարի 9-11 ը Ավստրիայի Միտտերսիլլ քաղաքում մասնակցում է Եվրոպայի Ձյուդոյի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական սեմինարին, զուգահեռ անց է կացվում նաև ուսումնամարզական հավաք` Լոնդոն 2012-ին նախապատրաստվող մարզիկների համար, մասնակցում են 400 մարզիկներ, PanARMENIAN.Net ին են հայտնել Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Հայաստանի թեկնածուները Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը նախապատրաստվում են տանը` Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում նրանք այս օրերին նախապատրաստվում են հուվարի 12-15-ը Ղազախստանում կայանալիք Մասթերս մրցաշարին, որին կարող են մասնակցել համաշխարային վարկանիշային աղյուսակի առաջին 16 հոգին, այս մրցաշարը աշխարհի առաջնությունից հետո համարվում է ամենաշատ միավորներ տվող մրցաշարը (400 միավոր): Այս պահի դրությամբ Հ.Դավթյանը և Ա. Նազարյանը Օլիմպիական վարկանիշային աղյուսակում հանգրվանել են 10-րդ հորիզոնականում, Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել առաջին 22-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---