Ազգային վիճակագրական ծառայությունում գտնում են, որ գնաճը 2011թ. բավականին «մեղմ» էր

Ազգային վիճակագրական ծառայությունում գտնում են, որ գնաճը 2011թ. բավականին «մեղմ» էր

PanARMENIAN.Net - 2010թ. համեմատ գնաճը Հայաստանում 2011թ. բավականին «մեղմ» էր, քանի որ սպառողական շուկայում կտրուկ տատանումներ չեն գրանցվել: Այդ մասին հունվարի 11-ին Երևանում հայտարարել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է 2010թ. մի քանի կտրուկ գնաճային իրողություններ, մասնավորապես, հավկիթի գների աճը 2010թ. ավարտին, երբ արհեստական դեֆիցիտի պայմաններում 1 ձվի գինը նախատոնական օրերին աճել էր երկու անգամ: Այնուամենայնիվ, 2011թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակում, նախատոնական օրերին գնաճ է գրանցվել ներկրվող բանջարեղենի շուկայում, մասնավորապես աճել են պոմիդորի և վարունգի գները:

Ինչպես ասել է մասնագետը, նոյեմբերի համեմատ դեկտեմբերին սպառողական գներն աճել են 2,5 տոկոսով: Հաշվետու շրջանում պարենամթերքի գներն աճել են 4,4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 0,1 տոկոսով:

Գուրգեն Մարտիրոսյանը հավելել է, որ դեկտեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 1,6-3,4 տոկոսով, իսկ մայրաքաղաքում գնաճը կազմել է 2,5 տոկոս, «ինչը միջին ցուցանիշ է հանրապետությունում»:

Գնաճը 2011թ, դեկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 4,7 տոկոս, այդ թվում պարենային ապրանքների գծով՝ 5,8 տոկոս, ոչ պարենային՝ 4,3 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 2,9 տոկոս: Գնաճի միջին մակարդակը 2011թ. կազմել է 7,7 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---