11 հունվարի 2012 - 14:15 AMT
«Սայաթ Նովա» պարի խումբը համերգ կտա Գլենդեյլում

Բոսթոնում հիմնադրված 25-ամյա «Սայաթ Նովա» պարի խումբը հունվարի 15-ին համերգ կտա Գլենդեյլում: Ինչպես հայտնում է Glendale News-Press-ը, համերգն իրականանալու է խմբի ամերիկյան հյուրախաղերի շրջանակում: Համերգային ներկայացումը կոչվում է «Ճանապարհորդություն ժամանակի միջով»: Բեմադրությունը ներկայացնում է Հայոց պատմության ամենակարևոր դրվագները, մասնավորապես Գրիգոր Լուսավորչի և Հայաստանի քրիստոնեություն ընդունելու փաստը, Ավարայրի ճակատամարտը, Հայոց ցեղասպանությունը և Կոմիտասի խելագարությունը: