14 նոյեմբերի 2003 - 22:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել այսօր ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-իրանական ռազմական համագործակցության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: