Ստեփան Սաֆարյան. Մեծամասնական համակարգի պատգամավորական մանդատները գտնվում են իշխանության գրպանում

Ստեփան Սաֆարյան. Մեծամասնական համակարգի պատգամավորական մանդատները գտնվում են իշխանության գրպանում

PanARMENIAN.Net - Անցումը համամասնական ընտրակարգին Հայաստանի խորհրդարանին թույլ կտա կրկին դառնալ քաղաքական մարմին: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների մեծամասնությունը շատ պասիվ է, գրեթե չի մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, չեն բարձրացնում այն ըտրատարածքների բնակիչների խնդիրները, որոնք ընտրել են իրենց: Ինչ վերաբերում է անկախ պատգամավորներին, ովքեր ընտրվել են մեծամասնական համակարգով, ապա Սաֆարյանը հեգնանքով նկատել է, որ «անկախ» պատգամավորները միշտ քվեարկում են այնպես, ինչպես իրենց կոալիցիոն գործընկերները:

Սաֆարյանը նաև հավելել է, որ «Հայաստանում մեծամասնական համակարգով ընտրվում է 41 պատգամավոր, և կարելի է համարել, որ այդ տեղերի մեծամասնությունը իշխանությունների գրպանում է»:

Հայաստանի ԱԺ ներառում է 131 պատգամավոր, որոնցից 41 ընտրվում են մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգերով:

Դեկտեմբերի 27-ին «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իշխանություններին կոչ են արել չեղյալ համարել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց ընտրահամակարգին: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և այլ ընդդիմադիր ուժեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---