Ալեքսանդր Արզումանյան. Մեծամասնական ընտրակարգը ծառայում է ընտրությունների կեղծմանը

Ալեքսանդր Արզումանյան. Մեծամասնական ընտրակարգը ծառայում է ընտրությունների կեղծմանը

PanARMENIAN.Net - «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է գալիս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու օգտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշել է, որ կոսակցության ներկայացուցիչները միշտ անդրադարձել են այդ հարցին և հանդես են եկել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի օգտին:

Ըստ Արզումանյանի, իշխանություններն օգտագործում են մեծամասնական ընտրակարգը իշխանության վերարտադրությունն ապահովելու համար, քանի որ դրա շնորհիվ, նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, իշխանությունը կկարողանա պահպանել մեծամասնությունը խորհրդարանում: «Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում ծառայում է ընտրությունները կեղծելու համար»,-ասել է նա:

Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով:

Դեկտեմբերի 27-ին «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ իշխանություններին կոչ են արել չեղյալ համարել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց ընտրահամակարգին: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և այլ ընդդիմադիր ուժեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---