Արտակ Դավթյան. 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում «կուսակցամոլության» վտանգ կառաջանա

Արտակ Դավթյան. 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու դեպքում «կուսակցամոլության» վտանգ կառաջանա

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Դավթյանը մտավախություն է հայտնել, որ անցումը ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգին կհանգեցնի «կուսակցամոլության»: Որպես ամբողջապես համամասնական ընտրակարգի այլ թերություններ` նա նշել է պատգամավորների թույլ կապն ընտրողների հետ, ինչպես նաև մարզերի թույլ ներկայացվածությունը: Դավթյանի խոսքով` յուրաքանչյուր ընտրական համակարգ ունի իր արժանիքներն ու թերությունները: Նա ընդգծել է նաև, որ ընտրությունների լիովին համամասնական համակարգին անցնելու մասին որոշումը պետք է կայացվի ժողովրդի կողմից հանրաքվեի օգնությամբ:

Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41-ն ընտրվում են մեծամասնական, իսկ 90-ը` համամասնական համակարգով:

Դեկտեմբերի 27-ին ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններին կոչ են արել վերացնել մեծամասնական ընտրական համակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: «Ժառանգության» և ՀՅԴ նախաձեռնությանն իրենց աջակցության մասին հայտնել են Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---