Բուլղարիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Բուլղարիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - Այսօր Բուլղարիայի խորհրդարանում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Սակայն, ինչպես գրում են բուլղարական ԶԼՄ-ները, խորհրդարանը չընդունեց բանաձևը, չնայած, որ քաղաքների մեծ մասն արդեն ճանաչել է այն:

Ինչպես նշել է այս առնչությամբ ծայրահեղ ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Վոլեն Սիդերովը, «պատմության որոշ ասպեկտներ թաքցնելն ինձ համար հավասարազոր է դեմագոգիային»:

Բանաձևի չընդունման պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ են հայտարարել Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ:

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան-Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---