Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջը

Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի տիկնոջը:

«Ծանր հիվանդությունը խլեց լեգենդար հետախույզ ու ականավոր Մարդու կյանքը, որն ամբողջովին կապված էր Հայրենիքին և պետական անվտանգությանը հավատարիմ ու նվիրված ծառայության հետ:

Գևորգ Վարդանյանի անունը ընդմիշտ գրվել է ոչ միայն հայրենական հատուկ ծառայությունների, այլև մեր ժողովրդի պատմության մեջ` որպես Հայրենիքին անձնվեր ծառայության, գերագույն կարգապահության և խելամտության օրինակ:

Հայրենիքին իր նվիրված ծառայությամբ նա մեծ ավանդ է ներդրել մեր երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական հետախուզության տարեգրության մեջ: Գևորգ Վարդանյանի անունն արժանի տեղ է զբաղեցնում խորհրդային և ռուսական հետախույզների շարքում»,- ասվում է Արա Աբրահամյանի ուղերձում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---