iTunes-ում հասանելի է նոր Shazam Player ծրագիրը

iTunes-ում հասանելի է նոր Shazam Player ծրագիրը

PanARMENIAN.Net - Լույս է տեսել երգերը սկան անող՝ այդ կերպ հեղինակին ու երգը ճանաչող հայտնի Shazam ծրագրի երաժշտական նվագարկիչ iOS ծրագիրը` Shazam Player-ը։ Այն iTunes-ի նման ծրագիր-ծառայություն է iPad-ների, iPhone-ների և iPod Touch-երի համար։

Shazam Player-ի միջոցով կարելի է լսել երաժշտություն և ստեղծել երգացանկեր։ Բացի դրանից այն կարողանում է երգերը սկան անելով գտնել երգի խոսքերը, ունի նաև սոցիալական ցանցերում երգեր կիսելու հնարավորթյուն։ Այս մասին հաղորդում է FastCompany-ն։

Shazam ծրագիրը առաջին անգամ թողարկվել է 2008-ին iPhone-ների համար։ 2011-ի ամռանը այն նախագծող ընկերությանը 32 միլիոն դոլարի եկամուտ է բերել:

Shazam ծրագիրը ներբեռնել են ավելի քան 165 միլիոն օգտագործող և օգտագործման ընթացքում ճանաչել մոտ 5 միլիոն երգեր։ Շաբաթական Shazam ծրագիրը ձեռք է բերում 1,5 միլիոն նոր օգտագործող։

Ծրագիրը կարելի է iTunes-ից ներբեռնել անվճար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---