ՀՀ նախագահը ցավակցել է ականավոր հայ հետախույզի ընտանիքին

ՀՀ նախագահը ցավակցել է ականավոր հայ հետախույզի ընտանիքին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից։

Գևորգ Վարդանյանի կնոջը` Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին և ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու անձնազոհ պաշտպանությանը: Սերժ Սարգսյանի խոսքով` հայ ազգի արժանի զավակ Գևորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մեծ հայրենասերի համբավը կփոխանցվի սերնդեսերունդ: «Գևորգ Վարդանյանի հետ հանդիպումներից և զրույցներից ես պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները: Նա եղել է Հայրենիքին արժանավայել ծառայության օրինակ, մշտապես բաց էր և բարյացակամ շրջապատող մարդկանց հանդեպ: Գևորգ Վարդանյանի մասին բարի և լուսավոր հիշողությունը միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան: Իմ ցավակցություններին է միանում նաև Ռիտա Սարգսյանը: Մենք անկեղծորեն ցավում ենք Ձեզ հետ միասին, կիսում Ձեր մեծ վիշտը»,- ասվում է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---