Մեկնարկել է գիտական լրագրության մրցույթ

Մեկնարկել է  գիտական լրագրության մրցույթ

PanARMENIAN.Net - «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը անցկացնում է գիտական լրագրության մրցույթ։ Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2012-ի հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը տպագիր կամ ինտերնետային մամուլում, բլոգերում կամ հեռուստառադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ գիտության վիճակի, գիտության հանդեպ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, ինչպես նաև գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։

Մրցույթին կարող են մասնակցել նշված ժամանակահատվածում առնվազն 7 նյութ հրապարակած լրագրողներ։ Նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։

Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու նյութերի քանակը, վերլուծության խորությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների քննարկումը, գործնական առաջարկների առկայությունը։

Մրցույթի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն ՀՀ դրամ։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»-ը աշխատանք է տանում ծրագրի ֆինանսավորման ծավալների մեծացման ուղղությամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---