14 հունվարի 2012 - 10:40 AMT
Սևանի տարածքում ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սևանի սպասարկման տարածքում ճանապարհները բաց են, տեղ-տեղ մերկասառույց է: Սևան-Երևան, Սևան-Գավառ, Սևան-ճամբարակ և Սևան-Դիլիջան ուղղություններով տեխնիկա է աշխատում: