
Հունվարի 14-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 8/11 տան բակում այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.35-ին, մարվել` 00.52-ին: Ի. Աբգարյանին պատկանող տան բակում մասամբ այրվել են «Նիսսան Քուեսթ» մակնիշի 26 ՕՏ 076 պետհամարանիշի, «Մերսեդես-S» մակնիշի 24 ՍՏ 981 պետհամարանիշի և «Ինֆինիտի» մակնիշի 29 ՍՏ 025 պետհամարանիշի ավտոմեքենաները: