Վաղը արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա երաժիշտ Ակսել Բակունցին14 հունվարի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Անվանի երաժիշտ-մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցի հոգեհանգիստը տեղի է ունենալու Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում` հունվարի 14-ին, ժամը` 18.00, վերջին հրաժեշտը` հունվարի 15-ին` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, ժամը` 12.00-14.00-ը: Բակունցը մահացել է հունվարի 13-ին, 65 տարեկան հասակում: Այդ կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները, եղել է «Հայհամերգի» գեղարվեստական ղեկավար: Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի: 2006 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ակսել Բակունցը Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից էր: Որպես էստրադային արվեստի գործիչ ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միությունում և արտերկրում: Նա մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում, որի ամենամեծ վկայությունը հանրապետության ջազային արվեստի կադրերի դարբնոց դարձած Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի գործունեությունն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը |