ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանցի ֆիզիկոսի սպանությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իրանցի ֆիզիկոսի սպանությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար է Պան Գի Մունը դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոսի հունվարի 11-ին տեղի ունեցած սպանությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ցանկացած ահաբեկչական ակտ կամ սպանություն, լինի դա գիտնական թե շարքային քաղաքացի, անընդունելի է»,-հայտարարել է լրագրողներին գլխավոր քարտուղարի մամլո քարտուղար Էդուարդո դել Բուին՝ փոխանցելով Պան Գի Մունի հայտարարությունը նրա Լիբանան կատարած այցի շրջանակներում:

Պոլիտեխնիկ համալսարանի դասախոս Մուստաֆա Ահմադի Ռոշանը զոհվեց հունվարի 11-ին Թեհրանում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում: Ռոշանը ղեկավարում էր Կենտրոնական Իրանի Նաթանզե քաղաքում գործող ուրանի հարստացման գործարանի դեպարտամենտներից մեկը։Պայթյունի կազմակերպման համար Իրանի իշխանությունները մեղադրել են Իսրայելին, պնդելով, որ նման ահաբեկչություններով Թել Ավիվը փորձում է վիժեցնել երկրում մարտին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

Սա իրանցի ատոմագետների սպանության առաջին դեպքը չէ: 2010թ. հունվարին զոհվեց մեկ այլ ֆիզիկոս-ատոմագետ Շահիդ Բեհիշտարը՝ նրան սպանեցին սեփական տան մոտ: Նույն տարվա նոյեմբերին զոհվեց նաև Մաջիդ Շահրիանին, իսկ նրա գործընկեր Ֆերեյդուն Աբբասի Դավանին վիրավորվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---