14 հունվարի 2012 - 12:25 AMT
Լիբիայում շրջանառությունից դուրս են բերվում Քադդաֆիի դարաշրջանի թղթադրամները

Լիբիայի ԿԲ-ն շրջանառությունից դուրս է բերում Մուամար Քադդաֆիի դարաշրջանի թղթադրամները: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, Լիբիայի ԿԲ նախագահ Սադդել Օմար Էլքաբերը Տրիպոլիում լրագրողներին հայտնել է, որ լիբիացիները պետք է հանձնեն 50 դինար արժողությամբ թղթադրամները, որոնք ամենախոշորն են շրջանառության մեջ, մինչև 2012թ. մարտի 15-ը: Ավելի մանր թղթադրամները դուրս կբերվեն շրջանառությունից ավելի ուշ:

Լիբիայի ԿԲ-ն արդեն սկսել է նոր թղթադրամների տպագրությունը: