Հայաստանն ու Չինաստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

Հայաստանն ու Չինաստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ից 15-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:

Այցի ծրագրի շրջանակներում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ-չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը` Դավիթ Տոնոյանը կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանն ու ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր: Հունվարի 13-ին Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---