Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից

Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից

PanARMENIAN.Net - 1/8 եզրափակչում Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից: Մինչև 66 կգ քաշային կարգում հայ մարզիկը զիջեց մոնղոլ Ցագաանբաատար Խաշբաատարին:

Մինչ այդ նա հաղթանակ տարավ ղազախ Սերգեյ Լիմային հանդեպ: Մրցաշարը լքեց նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ): Առաջին իսկ մենամարտում նա զիջեց ճապոնացի Խիրոակի Խիրոակայի հետ:

Մասթերս մրցաշարը հնարավորություն է տալիս վաստակել օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայ ձյուդոիստները վարկանիշով դեռևս 10-րդ տեղում են, Օլիմպիական խաղերին կմասնակցեն մինչև 22-րդ տեղերը գրաված մարզիկները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---