Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել չավելացնել նավթարդյունահանման ծավալները

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները Պարսից ծոցի երկրներին կոչ են անում չավելացնել նավթարդյունահանման ծավալները ԵՄ երկրների կողմից իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու դեպքում: Այդ մասին Sharq թերթին տված հարցազրույցում հայտնել է OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հաթիբին: «Նման որոշումների հետևանքներն անկանխատեսելի են: Այս կապակցությամբ մեր արաբական հարևանները պետք է խելամիտ քաղաքականություն վարեն»,- ասել է Հաթիբին:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին՝ որպես մի պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:

Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզյան նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---