ՌԴ ՊՆ. «Ֆոբոս-Գրունտի» բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը

ՌԴ ՊՆ. «Ֆոբոս-Գրունտի» բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը

PanARMENIAN.Net - Ռուսական միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» տիեզերական կայանի բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսը, հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: Նա հղում է արել ՕՏՊ (օդա-տիեզերական պաշտպանություն) զորքերի տիեզերական իրավիճակի հետախուզման գլխավոր կենտրոնի տվյալներին: Ըստ կենտրոնի մասնագետների, «անկումը պետք է տեղի ունենար Երևանի ժամանակով 21:45-ին (17.45 GMT ) Խաղաղ օվկիանոսի տարածքում»:

Միևնույն ժամանակ, ՌԻԱ Նովոստին մեջբերում է հրթիռատիեզերական բնագավառի աղբյուրը, որը, հայտնել է, թե բեկորներն ընկել են Ատլանտյան օվկիանոսը:

Կայանի հնարավոր անկման վայր էր համարվում գրեթե ողջ Հարավային Ամերիկան, Եվրոպան, հյուսիս-արևմտյան Աֆրիկան, Օվկիանիան և Ավստրալիան: Անկումից մի քանի ժամ առաջ «Ռոսկոսմոսը» հայտարարեց, թե «Ֆոբոս-գրունտը» կընկնի Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում, մայրցամաքային Արգենտինայի ու Ֆոլկլենդյան կղզիների տարածքում:

«Ֆոբոս-գրունտի» վթարի պատճառների հետաքննումը վերահսկում է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «Վթարի պատճառների հետաքննությունը կվերահսկեմ անձամբ»,-գրել է Ռոգոզինը:

«Սպասում եմ Ռոսկոսմոսի զեկույցին վթարի պատճառների մասին, հակահերոսների անուններին, ինչպես նաև մինչև 2030թ. տիեզերական ոլորտի զարգացման հեռանկարները»,-հավելել է Դմիտրի Ռոգոզինը: Տիեզերական գործակալության կայքում հրապարակվել է կայանի տեղաշարժման քարտեզը՝ անկման հնարավոր վայրի նշումով: Դա Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասն է:

Միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանի առաքելությունը սկսվել էր 2011թ. նոյեմբերի 8-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---