ԱՄՆ-ն ուղերձ է հղել Իրանին, այժմ սպասում է պատասխանի

ԱՄՆ-ն ուղերձ է հղել Իրանին, այժմ սպասում է պատասխանի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ուղերձ է հղել Իրանին Օրմուզի նեղուցի շուրջ իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին այսօր հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք ուսումնասիրում ենք ստացված նամակը, եթե պատասխան պահանջվի, այն կտրվի»,-հայտարարել է Ռամին Մեհմանփարաստը»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ուղերձը փոխանցվել է երեք տարբեր կանալներով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը փոխանցել է ուղերձը Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաիիին, փոխանցվել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի միջնորդությամբ և փոխանցվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը: Մեհմանփարաստը չի մեջբերել ուղերձի բովանդակությունը՝ հայտնելով միայն, որ պատասխան դեռ չի եկել:

Վերջերս որոշ իրանցի քաղաքական գործիչներ, այդ թվում առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին, հանդես են եկել իրանական նավթի առաքումների վերաբերյալ էմբարգոյի դեպքում Օրմուզի նեղուցի շրջափակման մասին հայտարարություններով: Նեղուցով է իրականացվում նավթի համաշխարհային ծովային առաքումների 40 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---