16 հունվարի 2012 - 13:58 AMT
Վերին Լարսը կրկին փակ է ձյան պատճառով

Ռուսաստանի ու Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անացակետը Հյուսիսային Օսեթիայում վատ եղանակային պայմանների պատճառով փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար, հայտնում է Interfax-ը, հղում անելով ՌԴ ԱԴԾ տարածաշրջանային սահմանային վարչության մամլո ծառայությանը:

«Մենք տեղեկացնում ենք քաղաքացիներին, որ կլիմայական պայմանների պատճառով, կապված ձյան առատ տեղումների ու մերկասառույցի հետ վրացական կողմը հունվարի 16-ից մինչ հատուկ կարգադրությունը ժամանակավորապես դադարեցրել է ուղևորատար, բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սահմանապահ վարչությունը խորհուրդ է տալիս բեռնափոխադրողներին օգտվել այլ անացկետերից: