16 հունվարի 2012 - 14:34 AMT
Australian open մրցաշարում Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել

Հունվաիր 16-ին Մելբուրնում ընթացող Australian open մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում հաղթանակով է մեկնարկել:

Երկու սեթերում նա 6:4 և 4:2 հաշվով հաղթանակ է տարել Յակո Նիեմինենի նկատմամբ (Ֆինլյանդիա): Դա թենիսիստների 12-րդ հանդիպումն էր և 8:4 հաշվով առջևում է արգենտինացին: Երկրորդ շրջանում Նալբանդյանը կխաղա Ջոն Իսների դեմ` ԱՄՆ, ով 6:4, 6:4 և 7:6 հաշվով հաղթել է Միտչել Բենջամինին` Ավստրիա:

Ավստրալիայի բաց առաջնությունը` Australian open-ը, Մեծ սաղավարտի 4 առաջնություններից մեկն է: Այն ամեն տարի անցկացվում է Մելբուրնում և համարվում է թենիսի խաղաշրջանի Մեծ սաղավարտի առաջին առաջնությունը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն դոլար: