Սաբինա Ֆրեյզեր. Չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը

Սաբինա Ֆրեյզեր. Չի կարելի հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի միջև կապ չկա, և դրանք չի կարելի շաղկապել: Չնայած և չի կարել պնդել, որ դրանք առհասարակ կապված չեն: Որոշակի մակարդակում դրանք փոխկապացված են, սակայն պետք չէ հուսալ, որ հայ-թուրքական գործընթացը կլուծի ղարաբաղյան հարցը»,- bs-kavkaz.org տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«Հայ-թուրքական արձանագրություններն իրականում բազմաթիվ հակառակորդներ ունեն, ինչպես հայկական, այնպես էլ թուրքական ընդդիմությունում, հասարակական կառույցների միջավայրում: Բայց կա ևս մեկ շատ լուրջ խոչընդոտ` Ադրբեջանը: Բաքվում համոզված են, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով և չպետք է այն բացի, քանի դեռ Հայաստանը Ղարաբաղից չի հանել իր զորքերը: Հայաստանի հետ բանակցություններ սկսելով` Թուրքիան ենթադրում էր, որ կարող էր վարել դրանք` հաշվի չառնելով Բաքվի կարծիքը և չսպասելով ադրբեջանցիների կողմից այդքան բուռն արձագանքի: Սակայն թուրքերը սխալվել էին իրենց հաշվարկներում: Ադրբեջանին հաջողվեց ազդել թուրքական իշխանությունների վրա. հասարակությունը և ազգայնական ուժերը հասան նրան, որ Անկարան Երևանի հետ հարաբեությունների ժամանակ ստիպված եղավ հաշվի առնել Բաքվի կարծիքը»,-ընդգծել է Ֆրեյզերը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան, Ֆրեյզերն ասել է. «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն տարբերակն այն է, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, այսինքն` Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների տրամադրում: Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ տարիներ ապրել է արտաքին աշխարհից մեկուսացած, պահպանելով կապը միայն Հայաստանի հետ: Ղարաբաղում կա գործող կառավարություն, զարգացող տնտեսություն, ուստի միջանկյալ կարգավիճակը նրան հնարավորություն կտա հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ, ներդրումներ ներգրավել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---