16 հունվարի 2012 - 15:11 AMT
«Ժառանգությունը» նամակ է հղել Հայաստանում ԵԽԽՎ համազեկուցողներին

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը երկրում խորհրդարանի ընտրակարգին անցնելու վերաբերյալ հիմնավորումներով նամակ է հղել Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, նամակը փոխանցվել է Հայաստանի Ազգային Ժողովում Ջոն Պրեսկոտի հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: