16 հունվարի 2012 - 15:37 AMT
Դեմոգրաֆ. Իրանահայերի ու սիրիահայերի զանգվածային ներգաղթ ակնկալել պետք չէ

Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներին ծանր օրեր են սպասվում, սակայն դա չի նշանակում, թե իրանահայերն ու սիրիահայերը կգան Հայաստան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեմոգրաֆ Գագիկ Եգանյանը։ «Իրանահայերի ու սիրիահայերի էկան կամ գերակշիռ մասը Հայաստան չի գա, քանի որ Հայաստանը չունի համապատասխան առաջարկ»։

Բանախոսը որպես օրինակ բերեց Իրաքի հայկական գաղթօջախի հետ տեղի ունեցածը. գաղթօջախը վերացավ, սակայն Հայաստանում հիմնավորվել են սահմանափակ թվով իրաքահայեր՝ ընդամենը 1000 ընտանիք. «Մնացածն իրենց հետագա ճակատագիրը տեսնում են զարգացած երկրներում։ Մենք ի՞նչ առաջարկ ունենք իրենց, արդյո՞ք այն կարող է այդ մարդկանց բավարարել, քանի որ նրանք ապահովված, բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են։ Նրանց մոտ աղքատության երևույթի հաղթահարման խնդիր վաղուց արդեն չկա»։

Իսկ եթե զանգվածային ներգաղթ լինի էլ, ապա դա կկրի ժամանակավոր բնույթ. «Դա կլինի տրանզիտային ներգաղթ, ինչպես եղավ մեր ադրբեջանահայ հայրենակիցների մեծ մասի հետ. մոտ 360 հազար ներգաղթյալներից, մնացել են 50-70 հազար լավագույն դեպքում»։