Վախճանվել է հայազգի հայտնի դերասանուհի Ռոզի Վարթը

Վախճանվել է հայազգի հայտնի դերասանուհի Ռոզի Վարթը

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` հունվարի 14-ին, վախճանվել է ֆրանսահայ հայտնի դերասանուհի Ռոզի Վարթը: Այդ մասին Ֆրանս-Պրեսս գործակալությանը հաղորդել է նրա ամուսինը` Պյեռ Բադելը:

Ռոզի Վարթը Ժան Վիլարի հետ միասին աշխատել է լեգենդար Ազգային ժողովրդական թատրոնում (Théâtre national populaire - TNP), որտեղ 1958-ին բեմադրել է «Յուբյու արքան» ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական է դարձել:

Ռոզի Վարթին ճանաչում էին ոչ միայն սերիալներով, դերասանուհին նկարահանվել է ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վեռնեյի, Կլոդ Սոտեի ֆիլմերում:

Ռուս հանդիսատեսին քաջ հայտնի է «Ֆրանսիական կանկան» ֆիլմը` Ժան Գաբենի մասնակցությամբ գլխավոր դերում, ինչպես նաև «Վախը քաղաքի վերևում» կամ «Ուրախ Զատիկ» կինոնկարները` Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ: Այդ բոլոր ֆիլմերում նկարահանվել է նաև Ռոզի Վարթը:

Ռոզի Վարթի (Rosy Varte) իսկական անունն է Նևարթ Մանուելյան (Nevarte Manouélian): Նա ծնվել է Թուրքիայում 1923 թվականին: Երբ դեռ երեխա էր, նրա ծնողները տեղափոխվեցին Ֆրանսիա: Նախքան Ժան Վիլարի հետ համագործակցելը Ռոզի Վարթն աշխատել է փարիզյան թատրոններում: 1971 թվականից նա մշտապես համագործակցել է Ֆրանսիական կոմեդիայի թատրոնի (Comédie française) հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---