16 հունվարի 2012 - 16:20 AMT
Հունվարի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 389 դրամ

Հունվարի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 389.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.75 դրամ:

Հունվարի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 389 դրամ` հունվարի 13-ի համեմատ ավելանալով 0.84 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 492.47 դրամ` նվազելով 5.77 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 կետով` կազմելով 12.21 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: