16 հունվարի 2012 - 17:16 AMT
Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է՝ պատճառն անհայտ է

Տեղափոխվել է հունվարի 17-ին Նախիջևանում կայանալիք Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանն են հայտնել դիվանագիտական աղբյուրներում: Հանդիպման տեղափոխման պատճառներն անհայտ են:

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլին Իրանի Ուրմիա քաղաքում: