16 հունվարի 2012 - 17:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանդես է գալիս Իրանի հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին

Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Իրանի միջուկային գործունեության շուրջ ծագած խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայկական իշխանությունների դիրքորոշումն իրանական հիմնախնդրի առնչությամբ անփոփոխ է»,- նշել է նա` հավելելով, որ Հայաստանը գնահատում է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին` որպես պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը:

Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ