ՌԴ-ն զորավարժություններ կանցկացնի Հայաստանում Իրանին հնարավոր հարվածի պատճառո՞վ

ՌԴ-ն զորավարժություններ կանցկացնի Հայաստանում Իրանին հնարավոր հարվածի պատճառո՞վ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սկսել է պատրաստվել «Կովկաս – 2012» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա»-ն: Ռազմական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն, ի տարբերություն անցյալ տարվա նմանատիպ զորավարժություններից, այս զորավարժություններն ավելի մասշտաբային կլինեն և առավել մոտեցված ներկայիս ռազմաքաղաքական իրողություններին:

Թերթի կարծիքով` զորավարժությունները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի հարավում, այլև Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Հայաստանի տարածքում: «Կովկաս – 2012» ՌՀՇԶ-ն, որը ծրագրված է սեպտեմբերին, այս տարի զինված ուժերի գործունեության գլխավոր իրադարձությունը կդառնա:

Դիտարժան է, որ այդ զորավարժություններն առաջին անգամ լինելու են ոչ թե օպերատիվ-մարտավարական, այլ ռազմավարական: Այսինքն, ՌՀՇԶ հանձնարարությունների մշակմանը մասնակցելու է երկրի ողջ ռազմական կազմակերպությունը:

Ինչպես ենթադրում է Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, ռազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Անատոլի Ցիգանոկը, «ՌՀՇԶ նախապատրաստական միջոցառումները, ըստ ամենայնի, արդեն սկսվել են` շատ առումներով կապված Պարսից ծոցում ռազմական լարվածության ուժեղացման հետ»: «Իրանի դեմ հնարավոր պատերազմի մեջ կարող են ներքաշվել Հարավային Կովկասի որոշ հետխորհրդային երկրներ: Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել արտասահմանում, օրինակ` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի խմբավորումների մարտունակությունը: Ըստ երևույթին, Գլխավոր շտաբը ինչ-որ նախազգուշացնող միջոցառումներ կձեռնարկի, այդ թվում` կսովորի կազմակերպել զորքերի թիկունքային սպառազինությունը կրիտիկական պայմաններում»,- ասում է փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---