
Հունվարի 16-ի ժամը 17.30-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածի դժվար անցանելիությունը վերացել է:
Շարունակվող սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: