16 հունվարի 2012 - 20:29 AMT
Բակո Սահակյանը քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը Անջեյ Կասպրշիկի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: