ԵԽԽՎ համազեկուցողը դրական առաջընթաց է տեսնում բարեփոխումների հարցում Հայաստանում

ԵԽԽՎ համազեկուցողը դրական առաջընթաց է տեսնում բարեփոխումների հարցում Հայաստանում

PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները` հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Ջոն Պրեսկոտն իր հերթին դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:

Զրուցակիցները անդրադարձել են առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---