17 հունվարի 2012 - 10:37 AMT
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում առաջին պարտությունն է կրել

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին պարտությունն է կրել Վեյկ ան Զեեի «Տատա սթիլ» ավանդական փառատոնում: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն էր համաշխարհային վարկանիշի առաջատար Մանգուս Կարլսենը` Նորվեգիա: Հայ գրոսմայստերը խաղացել է չորս ֆիգուրներով և չի կարողացել ցանկալի արդյունքին հասնել: Պարտությունից հետո, Արոնյանը 2 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները Թեյմուր Ռաջաբովի և Ֆաբիո Կարունայի հետ: Առաջին հորիզոնականում է Կարլսենը: Չորրրորդ տուրում Արոնյանը կխաղա Գատա Կասկու, Վասելին Տոպալովը` Վուգար Հաշիմովի, Վասիլի Իվանրչուկը` Լյուկ Վան Վելիի, Կարունան` Կարլսենի, Անիշ Գիրին` Հիկարու Նակամուրայի, Դավիթ Նավարան` Սերգեյ Կարյակինի, և Բորիս Գելֆանդը` Ռաջաբովի հետ: