Սթիվ Վոզնյակ. iPhone-ները զիջում են Android սմարթֆոններին

Սթիվ Վոզնյակ. iPhone-ները զիջում են Android սմարթֆոններին

PanARMENIAN.Net - Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը CNET-ի հետ հարցազրույցում խոսել է iPhone-ի սահմանափակումների մասին և նշել, որ Android սմարթֆոններն ունեն առավելություններ։

«Իմ հիմնական հեռախոսը iPhone-ն է։ Ինձ դուր է գալիս iPhone-ի գեղեցիկ տեսքը, սակայն ես կուզենայի, որ այն աներ այն ամենն, ինչ անում է Android-ը»,-ասել է Վոզնյակը։

Սթիվ Վոզնյակի այս խոսքերը, այնուամենայնիվ, չեն նշանակում, որ նա նվաստացնում է iPhone-ը։ Նրա հիմնական բողոքը Siri ձայնային կառավարման համակարգն է, քանի որ ըստ նրա այն այլևս չի աշխատում այնպես, ինչպես նա կցանկանար։

Սթիվ Վոզնյակը նաև նշել է, որ նախընտրում է Android հեռախոսների GPS համակարգը և որ խնդիրներ է ունեցել նաև iPhone-ի մարտկոցի երկարակեցության հետ կապված։

Եվ չնայած iPhone-ի այս թերություններին, նա այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս օգտագործել iPhone բոլոր նրանց, ում համար խառը և բարդ է Android համակարգը և ովքեր «վախենում են շփվել» համակարգիչների հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---