17 հունվարի 2012 - 12:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդուրադ Հովհաննիսյան. Տեսախցիկների տեղադրումը թույլ կտա խուսափել վարորդների ու ոստիկանության միջև վեճերից

«Տեսախցիկները մեզ նյութեր կտան և կնպաստեն երթևեկության կանոնների պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգությանը»,-հայտարարել է «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուրադ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Երևանում տեսախցիկների ու արագաչափերի տեղադրումը:

Ըստ նրա, դա թույլ կտա խուսափել վարորդների ու ոստիկանության միջև «բախումներից» և այն դեպքերից, երբ վարորդները սկսում են վիճարկել իրենց կողմից ճանապարհային երևեկության կանոնների խախտումը:

Հովհաննիսյանը նաև նշել է, որ տեսախցիկների ու արագաչափերի արձանագրած խախտումների մասին տեղեկությունները կվերահսկվեն մի քանի մակարդակով, ինչը թույլ չի տա խուսափել օրինախախտներին պատասխանատվությունից:

Հայաստանի ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային երթևեկությանը, շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը հետևելու համակարգի ներդրման մրցույթի արդյունքում, ՀՀ ոստիկանության և «Security dream» ընկերության միջև կնքվել է 25 տարվա պայմանագիր: 2011թ ընկերությունը կազմակերպել և շահագործման է հանձնել խախտումների ֆիքսման կենտրոնը, որը Երևանի 10 խաչմերուկում տեղադրել է արագաչափ 15 տեսախցիկներ, ինչպես նաև Երևանի մարդաշատ վայրերում 20 դիտարկման տեսախցիկներ է տեղադրել:

Առաջիկա 6 տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի` կտեղադրվեն արագությունը ֆիքսող 185 տեսախցիկներ Երևանում և մջպետական ավտոմայրուղիներում, ինչպես նաև 90 խաչմերուկներում դիտարկման խցիկներ: 2011-2017թթ ընկերությունը կիրականացնի 9.849562 եվրոյի ներդրում:

ՖՈՏՈՇԱՐՔ