17 հունվարի 2012 - 12:26 AMT
Jerusalem Post. Իսրայելն ազատվել է քաղաքական պարտավորություններից և կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պնդել, թե Իսրայելն իրականում լռում է Հայոց ցեղասպանության մասին հանուն Թուրքիայի հետ քաղաքական կապերի, համազոր է Իսրայելը բարոյապես սնանկ հայտարարելուն: Այդ մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում գրում է Յուտայի համալսարանի պրոֆեսոր Հական Յավուզը և ասպիրանտ Թալ Բուենոսը:

Պրոֆեսորի կարծիքով, Իսրայելի Քնեսեթում 1915թ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը նախաձեռնվել է քաղաքական և դիվանագիտական պատկերացումներից ելնելով, այլ ոչ թե բարոյական: «Այժմ Իսրայելն արդեն ազատ է Թուրքիայի հանդեպ քաղաքական պարտավորություններից և պաշտոնապես կարող է հայտարարել այն մասին, որ Առաջին համաշխարհային տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է»,- գրում են նրանք:

Համաձայն հոդվածի, յուրաքանչյուր ազգ իրավունք ունի օգտագործելու ցանկացած միջոց գոյատևման համար, սակայն դա չպետք է անի այլ ազգերի աչքում իր բարոյական իմիջի հաշվին: